Թե Ռուսաստանը և թե ԱՄՆ-ը արդեն 90-ականներից և հատկապես նոր դարաշեմից ավելի մեծ եռանդով ու թափով էին խոսում փոխադարձ համագործակցության ուժեղացման և ամրապնդման մասին: Իհարկե չենք կարող ժխտել, որ որոշ ոլորտներում այս երկու պետությունների միջև էական համագործակցություն է տիրում, սակայն ռազմաքաղաքական ոլորտը շարունակում է սուր հակասությունների պատճառ դառնալ: <<Հարաբերությունների վերալիցքավորումը>>, որը նպատակ ուներ մեղմել հակահրթիռային պաշտպանության ոլորտում առկա սուր հակասությունները, այդպես էլ չարդարացրեց իրեն:
Ի՞նչ ենք մենք տեսնում այսօր երկու երկրների միջև հարաբերություններում:
Ռազմաքաղաքական հակասությունները իրենց սուր արտահայտությունն են գտնում սիրիական խնդրում: Ռուսաստանը շարունակում է աջակցել իշխանություններին, իսկ ԱՄՆ-ը` ընդդիմությանը: Իսկ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության գործակալը հայտնվում է ռուսական օդանավակայանում չգիտես էլ ինչ նպատակներով: Եվ դա այն դեպքում, երբ նրա կատարած հրապարակումները ոչնչով չազդեցին Սենատի որոշման վրա, և Սենատը օրինականացրեց ԿՀՎ-ի տեղեկատվություն ստանալու նախկին բոլոր միջոցները:
Նման պայմաններում հարց է առաջանում. արդյո՞ք վերջնականապես ավարտվել է սառը պատերազմը, արդյո՞ք երկու երկրները համագործակցում են, թե կրկին ձգտում են զրոյական գումարով խաղի:
Հարցին միանշանակ հնարավոր չէ պատասխանել: Սակայն մի բան պարզ է. աշխարհում, լինի այն երկբևեռ, թե բազմաբևեռ, հակասություններ միշտ էլ լինելու են, հատկապես աշխարհագրական այնպիսի կարևոր դիրքում գտնվող պետությունների միջև, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Իսկ այդ հակասությունների ուժեղացումը և թուլացումը կախված է նրանից, թե ով կարող է ճարպկորեն օգտագործել քաղաքական այս կամ այն իրադարձությունը մյուսի նկատմամբ ցուցադրական առավելության հասնելու համար:
Ի՞նչ ենք մենք տեսնում այսօր երկու երկրների միջև հարաբերություններում:Ռազմաքաղաքական հակասությունները իրենց սուր արտահայտությունն են գտնում սիրիական խնդրում: Ռուսաստանը շարունակում է աջակցել իշխանություններին, իսկ ԱՄՆ-ը` ընդդիմությանը: Իսկ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության գործակալը հայտնվում է ռուսական օդանավակայանում չգիտես էլ ինչ նպատակներով: Եվ դա այն դեպքում, երբ նրա կատարած հրապարակումները ոչնչով չազդեցին Սենատի որոշման վրա, և Սենատը օրինականացրեց ԿՀՎ-ի տեղեկատվություն ստանալու նախկին բոլոր միջոցները: